Երկիրն անցնում է ջրի տակ. աշխարհում առաջին անգամ պետությունը կտեղափոխվի

Օվկիանիայում գտնվող Տուվալու պետությունն առաջինն է աշխարհում, որը պատրաստվում է տեղափոխվել այլ տարածք, ինչի համար պատճառ է դարձել կլիմայի փոփոխությունը, որի հետևանքով երկիրն սկսել է խորտակվել:

Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ նշելով, որ երկրի ԱԳ նախարար Սայմոն Կոֆեն նոյեմբերի սկզբին ՄԱԿ-ի՝ կլիմյական հարցերով համաժողովի համար տեսանյութ էր նկարահանել ջրում կանգնած:

Գործչի խոսքով՝ գլոբալ տաքացման պատճառով կղզու տարածքը կանցնի ջրի տակ, և այնտեղ ապրելն անհնար կլինի: Այդ իսկ պատճառով՝ իրավիճակի վատթարագույն զարգացման դեպքում իշխանությունները որոշել են ամբողջովին տեղափոխվել:

Միևնույն ժամանակ շարունակում են արգելապատնեշներ կառուցել օվկիանոսից եկող ջրի ճանապարհը փակելու համար:  

Տուվալուի բնակիչների մոտ կեսը արդեն իսկ տեղափոխվել է Նոր Զելանդիա։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ