
Սննդային թունավորումները` Երևանում. կա՞ կապ թունավորման դեպքերի միջև

Վերջին շրջանում շատ էին սննդային կետերում տարատեսակ և մասսայական թունավորումները: Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, պարզելու` ի վերջո ինչի հետևանք էին տարբեր սնդի կետերում գրանցված թունավորումները և կա, հայտնաբերվել է արդյոք որևէ կապ այդ թունավորումների միջև:
Եվ այսպես` անդրադառնանք թունավորման դեպքերին` առանձին-առանձին:
«Տաշիր Պիցցայում» սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերից հետո սննդի կենտրոնից վերցված նմուշառումներում հայտնաբերվել էր շեղումներ հիմնականում թռչնի խաշած մսի և մարոլի վրա` ԱՑԽՄ մանրէներ և սալմոնելա հարուցիչ: Հավի միս մատակարարողը Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ընկերությունն է եղել, միսը ներկրվում է դրսից: Հատկյանշական է, որ թռչնամիս մատակարարող ընկերությունից վերցված փորձանմուշներում վիրուսը չի հայտնաբերվել: Մարոլը գնվել է շուկայից, որի վաճառողին գտնել չի հաջողվել: Սալմոնելա վիրուսը հայտնաբերվել է նաև սննդի կետի երկու աշխատողներից վերցված փորձանմուշներում: Ստացվում է` վիրուսը սննդի կետ ներթափանցել է կամ շուկայից` մարոլի միջոցով, կամ աշխատակիցներն են փոխանցել սննդին` իրենցից: Հարկ է նշել, որ սալմոնելա վիրուսը եփման ընթացքում մեռնում է, վերանում է, ուստի բացառվում է հավի հում միս ներկրողի կապը թունավորումների հետ:
«Էլկա» մանկական կենտրոնի 11 երեխաներ հոսպիտալացվել էին «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» արձանագրումով: Վերցված նմուշառումներում հիմնականում հայտնաբերվել էին ԱՑԽՄ մանրէներ, բայց սննդի պատրաստմյան ու մատուցման պայմանները նորմերին անհամապատասխան են եղել: «Էլկա» կազմակերպությանը արգելվել է սնունդ մատուցել երեխաներին: Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ այստեղ խնդիրը կենտրոնի խոհանոցային վատ պայմաններն են եղել:
«Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։ Կրթահամալիրից վերցվել է անհրաժեշտ նմուշառումները, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:
«Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կենտրոններից օգտված 13 քաղաքացի թունավորվել ու հոսպիտալացվել էին։ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ «Պանդոկ Երևանումն» սննդային խանգարման միայն մեկ դեպք է եղել, այս հաստատությունում որևէ խնդիր չեն նկատել, իսկ այ «Բուրգըրիում» դեպքերը եղել են տասնյակից ավելի: Ուսումնասիրության համար վերցվել են անհրաժեշտ բոլոր փորձանմուշները, բայց դեռ պատասխանները չեն ստացվել:
ՍԱՏՄ-ից հայտնմում են, որ այս պահի դրությամբ ստացված տեղեկություններով չի կարելի ասել, որ կա ինչ որ կապ այս բոլոր թունավորման դեպքերի մեջ, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: