Ձյուն, ձնաբուք, տեղումներ. ինչ իրավիճակ է հանրապետությունում
Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշվում է, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Թալինի տարածաշրջաններում՝ անձրև։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Արագածոտնի մարզում էլ դեկտեմբերի 1-ից «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ կլինի այցելուների համար։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը շարունակում է ժամանակավորապես երկկողմանի փակ մնալ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԱՀ ՄԻՊ-ը հաստատեց` Արցախի գերեվարված բնակիչը սպանվել է
ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որն այսօր էր գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվե...
Սննդային թունավորումները` Երևանում. կա՞ կապ թունավորման դեպքերի միջև
Վերջին շրջանում շատ էին սննդային կետերում տարատեսակ և մասսայական թունավորումները: Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ սննդամթեր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում բնակվող թվիթերյան օգտատերը Շուշի գրությամբ հայկական ծագման եկեղեցու զանգ է հրապարակել
Թվիթերյան իր էջում Cavid the Self-Orientalist անվամբ գրանցված օգտատերը, ով, ինչպես նշված է, բնակվում է Ադրբեջանում, իր հ...
ՀՐԱՏԱՊ. Սահմանին փոխհրաձգություն է. ՊՆ-ն հաստատում է
Թելեգրամյան ալիքները գրում են, որ այս պահին Վարդենիսի Կութ գյուղի մոտակայքում փոխհրաձգություն է: Ըստ տեղեկության`...