Արտակարգ դեպք. Շիրակի մարզում երկաթբետոնե կամուրջը մասնակի փլուզվել է
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը, Պեմզաշեն գյուղից դեպի Լեռնակերտ գյուղ տանող ավտոճանապարհի երկաթբետոնե կամրջի որոշ հատված փլուզվել է: Բարեբախտաբար, ուժածներ չկան և նշված հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 49 հրշեջ-փրկարարակա ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները գյուղի սկզբնամասում ծառայութուն են կատարում և նշված հատվածով անցնող վարոդներին զգուշացնում և հորդորում են, որպեսզի ուշադիր լինեն:
Համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը տեղեկությունը օպերատիվորեն փոխանցել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն արդեն ժամանում են գյուղ՝ տեղում խնդրին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար: Կամուրջը կառուցվել է 60-ականներին, երկարությունը 10 մետր է, լայնությունը՝ 6 մետր: Եթե կարճ ժամանակում այն հիմնովնի չվերանորոգվի, ապա ամեն պահի հնարավոր է՝ մյուս հատվածն էլ փլուզվի ու գյուղը կտրվի արտաքին աշխարհից:
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգել են` Երևանյան շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 17 թաղամասի «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի...
Խոշոր ավտովթար՝ Արարատում․ վարորդը մահացել է
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Կամո Մ.-ն: Ինչ...
Բախվել են Opel-ն ու BMW-ն. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճա...
Թալիբները Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա. գերեվարվել են իրանցի սահմանապահներ
Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատա...