Զանգվածային ցույցերի ֆոնին Թուրքիայում քրգործեր են հարուցվել գրառումներ արած 271 օգտատիրոջ դեմ
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը քրեական գործեր է հարուցել ազգային արժույթի՝ լիրայի անկումից հետո սոցիալական ցանցերում փողոցային բողոքի ակցիայի կոչեր հնչեցնելու դեպքերի առնչությամբ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ քրգործեր են հարուցվել սոցիալական ցանցերում գրառումներ արած 271 օգտատերերի դեմ:
Ինչպես հայտնել էինք, թուրքական լիրայի անկումից հետո Ստամբուլում, Անկարայում և մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ էին իրականացվել: Մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականն ու իշխանությունից «Արդարություն և զարգացում» կուսակցության հեռացումը:
Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է անկման հերթական ռեկորդը. մեկ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է՝ հասնելով 13․5-ի: Վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 45 տոկոսով:
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում կտեղադրվի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը
Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակ...
7 զինծառայողի հետ փախուստի է դիմել. Նոյեմբերի 16-ի դեպքերի գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը
2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մար...
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...
Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168 am
168.am-ը գրել է, որ ադրբեջանցիները կրակել են Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ :Լրատվամիջոցի...