Միրզոյանն ու Լավրովը խոսել են. ի՞նչ են քննարկել
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկացնում են, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Էրդողանը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Արեւմուտքին եւ Եվրոպային անգործության մեջ՝ իրենց երկրներում «...
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք». Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք»,- ասուլիսի ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկի...
Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կ...