Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կարողներին ու «չկառավարվողներին»,
Զարմանալի իմ հայ ժողովուրդ..... ինչ հեշտ է, չէ՞, նստել տանը և փիլիսոփայել, թե ով ում կողմից է կառավարվում, ով ում գրպանի խոսնակն է, ինչն ենք սխալ անում, ինչը՝ ոչ.....
Եթե դուք այդքան լավ գիտեք, որն է ճիշտը, ապա դուրս եկեք՝ մենք միանանք ձեզ, դուք ձեզ գոնե վստահո՞ւմ եք, բա որ մեզ այդքան չեք վստահում, բա ինչու եք մեզ թողել հրապարակը, դուրս եկեք ինքներդ պաշտպանեք Հայրենիքը, մեր նման «կառավարվողներին» չեզոքացրեք, բա ուր եք տաք տանը նստել փիլիսոփայում միայն.....
Կուզեի տեսնել այն ուժը կամ այն մարդուն, որը կկարողանա կառավարել ինձ.....
Հրապարակավ հայտարարում եմ՝ ինձ չի հետաքրքրում, թե ով է իմ կողքին կանգնածն այս պահին, ինձ հետաքրքրում է իմ ազգային պետականության շահը, որն այսօր վաճառքի են հանել..... ինձ հետաքրքրում է հրապարակում 10,20,30 ու 40 հազար մարդ տեսնելը, որով միայն մենք կկարողանանք ազատվել այս չարիքներից...
Իսկ եթե որևէ մեկը կարող է դա անել, ես միայն կծառայեմ նրան..... դե, հրապարակը ձեզ է սպասում, խնդրում եմ կարողներ դուրս եկեք.....»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Էրդողանը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Արեւմուտքին եւ Եվրոպային անգործության մեջ՝ իրենց երկրներում «...
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք». Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք»,- ասուլիսի ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկի...
Արմավիրի մարզպետը կդառնա փոխվարչապետ. ՀԺ
Կառավարության e-gov.am հարթակի Կառավարության գրավոր քվեարկության հարցեր բաժնից տեղեկանում ենք, որ Համբարձում Մաթևոսյանն...