Էրդողանը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Արեւմուտքին եւ Եվրոպային անգործության մեջ՝ իրենց երկրներում «հակաիսլամական» տրամադրությունների աճի հետ կապված, գրում է Sabah-ը։
«Մահմեդականները շատ երկրներում, հատկապես՝ Եվրոպայում, ենթարկվում են ռասիստական, խտրական, իսլամաֆոբ եւ այլատյաց գործողությունների: Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, մահմեդական համայնքի ազատությունները սահմանափակող այսպես կոչված միջոցառումները տագնապալի են։ Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը միջազգային հարթակներն օգտագործելու եւ այդ խնդիրների դեմ պայքարելու համար։ Որպես կազմակերպություն մենք պետք է միասին աշխատենք եւ ընդլայնենք մեր համագործակցությունն այս ոլորտում»,-ասել է նա։
Այս տարվա սկզբին Էրդողանը հայտարարել էր, որ արեւմտյան երկրները քայլեր չեն ձեռնարկում ընդդեմ «աճող հակաիսլամական տրամադրությունների»: Էրդողանը նաեւ կոչ է արել թուրքական կառույցներին քայլեր ձեռնարկել այդ երկրների մուսուլմաններին եւ թուրքերին առնչվող հարցերը լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Էրդողանը կոչ է արել Հայաստանին
Թուրքիայում նախագահ Էրդողանի ղեկավարության անցկացված Ազգային անվտանգության խորհդի նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանի...
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք». Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք»,- ասուլիսի ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկի...
Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կ...