Քաղաքականություն

Ադրբեջանի նախին ԱԳ նախարարը բացատրել է` ինչու է ԱՄՆ-ն տվյալների կենտրոն ստեղծում Հայաստանում

Ադրբեջանի նախին ԱԳ նախարարը բացատրել է` ինչու է ԱՄՆ-ն տվյալների կենտրոն ստեղծում Հայաստանում
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանություն է տվել Հայաստանի տարածքում տվյալների կենտրոն հիմնելու ծրագրերի վերաբերյալ։ Նրա ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է ոչ թե սովորական տվյալների…

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանություն է տվել Հայաստանի տարածքում տվյալների կենտրոն հիմնելու ծրագրերի վերաբերյալ։


Նրա ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է ոչ թե սովորական տվյալների պահպանման օբյեկտին, այլ տարածաշրջանային թվային ենթակառուցվածքային տարրին, որը հնարավոր է կիրառել արհեստական բանականության համակարգերի ու այլ ծրագրերի աշխատանքի համար։


Նա ընդգծել է, որ այդ ծրագրերի կառավարումը նախկինի պես իրականացվելու է ԱՄՆ-ից, Հայաստանը պարտավորվում է տրամադրել էլեկտրամատակարարում և գործունեությունն ապահովող տեխնիկական այլ միջոցներ։


Ըստ նրա՝ ամերիկյան Ներդրումները կարող են ուղղվել երկու ճանապարհով՝ սարքավորումների տեղադրմանն ու սպասարկմանը, ինչպես նաև դրանց էներգամատակարարման համար մոդուլային ատոմային էլեկտրակայանների կառուցմանը։ Սկզբնական փուլում, ըստ նրա գնահատականի, էլեկտրաէներգիան կարող է մատակարարվել խորհրդային տարիներին կառուցված գործող Հայկական ԱԷԿ-ից։


Զուլֆուգարովը նաև փաստել է, որ այս քայլով ԱՄՆ-ն իրականում շրջանցել է Ռուսաստանին և Ֆրանսիային, որոնք նախկինում դիտարկվում էին որպես Հայաստանին նոր ատոմային գեներացիայի նախագծերի հավանական մատակարարներ։


Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը թերահավատություն է հայտնել այն պնդումների նկատմամբ, թե տվյալների կենտրոնի հիմնումն ավտոմատ կերպով կհանգեցնի երկրի ՏՏ ոլորտի ակտիվ աճին։


«Այդ տրամաբանությանը հետևելով՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Գիտությունների ակադեմիայի հարևանությամբ, պետք է գիտական աստիճան ստանան», — նկատել է նա։


Զուլֆուգարովի պնդմամբ՝ տվյալների կենտրոններ տեղադրելու առաջարկներ են ստանում նաև զգալի էներգետիկ ռեսուրսներ ունեցող այլ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ղազախստանը։


Նման պետությունների համար, ըստ նրա, տվյալների կենտրոնները կարող են վերածվել էներգառեսուրսների արտահանման նոր տարբերակի, երբ էներգիան փաստացի վաճառվում է արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններին՝ առանց դեպի արտասահման դրա ֆիզիկական տեղափոխման անհրաժեշտության։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250