Պատահարներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա
Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Mercedes CL 550, Toyota Camry, Toyota, Lada Priora, Opel  մակնիշի…

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Mercedes CL 550, Toyota Camry, Toyota, Lada Priora, Opel  մակնիշի  ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բերեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները և նրանց հետ եղած ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավտոմեքենայի առևանգում Երևանում. տուժածն ասում էր. «Մտա բնական, դուրս եկա, տեսնեմ ավտոս տարել են, չհասցրեցի լվացվեմ, պարեկները բռնին»

Այսօր ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել: Ժամը 00:45-ի սահմ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250