ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին
Ադրբեջանի հայտարարությունները Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու վերաբերյալ հերթական սադրանքն են, Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր ներկայացնել՝ Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։
ԱԳՆ-ում հայտարարել են, որ այս պահին Ադրբեջանի կողմից նման հարցում ուղարկելու մասին տեղեկատվություն չկա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին և պաշտոնյաների հայտարարություններին, ապա Բաքուն մշտապես քաղաքականացնում է մշակութային ծրագրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հանդես է գալիս տարբեր սադրիչ նախաձեռնություններով:
«Այդ առումով բացառություն չէ նաև Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրելու հայտի վերաբերյալ հայտարարությունը»,-ասվում է պարզաբանման մեջ։
ԱԳՆ-ից հայտնեցին նաև, որ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում հայկական մշակութային և կրոնական արժեքների պատշաճ պահպանման հարցը գտնվում է գերատեսչության ուշադրության կենտրոնում:
Այս առումով աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ հայկական պատմամշակութային ժառանգության էության ոչնչացումն ու խեղաթյուրումը կանխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ՊՆ . «ՌԴ-ն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին պատրաստվում է հարձակման»
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանների մոտ ավելի քան 92 000 զինվոր է կենտրոնացրել։ Կրեմլը պատրաստվում է հարձակման հունվարի...
«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը՝ ըստ նշանակության». «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար
Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հ...
ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. Ավետիք Իշխանյան
Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Այս մասին ֆեյսբուք...
Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին. Հրանտ Միքայելյան
Իմ տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին, Ադրբեջանն իր հարցերը չի լուծել։ Այս մասին «Փաս...