Քաղաքականություն

«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը՝ ըստ նշանակության». «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար

«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը՝ ըստ նշանակության». «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար
Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հայտարարել է Երեւանի «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի…

Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հայտարարել է Երեւանի «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը լրագրողների հետ զրույցում: 

«Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ավիացիայի վարչության հետ: Համագործակցում ենք նաեւ «Էրեբունի» օդակայանում եւ Գյումրիում տեղակայված գնդերի հրամանատարների հետ»,-նշել է գնդապետ Պետրովը: 

Առաջին անգամ «Ռուսկիյե վիտյազի»-ն ցուցադրել են իրենց արվեստը Հայաստանում: Ցուցադրական թռիչքը կայացել է նոյեմբերի 21-ին եւ նվիրվել ՌԴ ՊՆ Մյասնիկովի անվան ռազմական ավիացիոն ուսումնարանի 111-ամյակին: 

Երեւանյան «Էրեբունի» օդակայանում հավաքված հանդիսատեսը ստացավ եզակի հնարավորություն տեսնել փառահեղ «Վիտյազների» արվեստը: Չորս ինքնաթիռները փոխգնդապետ Անդրեյ Ալեքսեւեի գվարդիայի հրամանատարության ներքո ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի պատկերներ՝ շեղանկյուն, խիտ շեղանկյուն, աղեղ, Նեստերովի օղակներ, տակառներ, կիսատակառներ, սինքրոն տակառներ եւ այլն: Պատկերները կատարվել են հարձակման կրիտիկական անկյան տակ եւ հսկայական ծանրաբեռնվածություններով՝ օդանավերի եւ օդաչուների հնարավորությունների եզրին: 

Վարպետ օդաչուները կատարել են բարձրագույն պիլոտաժի պատկերները 30 տոննա կշռող Սու 30 ՍՄ օդանավերով ավելի քան 700 կմ/ժ արագությամբ թեւերի միջեւ շուրջ երկու մետր հեռավորության պայմաններում: 


Նախքան ցուցադրական թռիչքները կարճ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստանում լեգենդար խմբի ցուցադրությունը բարեկամության, հարգանքի, համերաշխության նշան է ՌԴ ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ: «Դա շատ կարեւոր է այս բարդ շրջանում, որն ապրում է մեր եղբայրական երկիրը, եւ այն, ինչը մենք կտեսնենք այսօր, ոչ միայն բարձրագույն պիլոտաժի, ռուս օդաչուների մարտարվեստի խորհրդանիշ է, այլ նաեւ մեր եղբայրական միութենական հարաբերությունների վկայություն է»,-ընդգծել է դեսպանը: 

Ավելի վաղ «Ռուսկիյե վիտյազին» ելույթ էին ունեցել ԱՄԷ-ի ավիասրահում: 

 

Նմանատիպ հոդվածներ

ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. Ավետիք Իշխանյան

Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Այս մասին ֆեյսբուք...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250