«Ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի». Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետի միջև բանավեճ եղավ
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում բանավեճ սկսվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև:
Ադրբեջանի ներկայացուցիչը նիստի եզրափակիչ մասում խոսք խնդրեց, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին, որն ավելի վաղ հնչել էր հենց Ասադովի հիմնական խոսքից ելնելով:
Ասադովը կրկնեց Բաքվի ավանդական թեզերը՝ դիվերսանտներ անվանելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին։ Ասադովը նաև հայտարարեց, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան:
Խոսքի իրավունք խնդրելով՝ Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Նա կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:
Հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ ամենածանրը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն խորանում է նրանով, որ Բաքուն հրաժարվում է նրանց հստակ թիվը նշել, ընդ որում՝ Շիրակի մարզի 62 հայ կամավորներից բաղկացած խումբը գերի է վերցվել նոյեմբերին ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Ի դեպ, հենց նրանց մասին էր Ասադովը նշում՝ կամավորներին դիվերսանտ անվանելով։ Նրանցից մի քանիսին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ դաշտերի 3 փաթեթ քարտեզների դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք. Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...