Իշխանությունն Առուշանյանին խոշտանգելու հնարամիտ միջոց է գտել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական մեղադրյալների ու կալանավորվածների նկատմամբ չնայած դեռ դատավճիռներ չեն արձակվել, եւ նրանք համարվում են անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր չկան, բայց իշխանությունը նրանց խոշտանգելու եւ մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում: Դրանց մեջ է մտնում ոչ միայն չնչին մեղադրանքներով նախնական կալանքներ սահմանելը, այլեւ մեկուսարաններում պահման ռեժիմը` սկսած չոր ներքնակից, հեռուստացույց չտրամադրելուց մինչեւ տեսակցությունների արգելումը եւ ամենավատ խցերում պահելը:
Իսկ, օրինակ, Առուշ Առուշանյանի դեպքում խոշտանգման այլ հնարամիտ միջոց էլ են մտածել․ ամեն դատական նիստի ժամանակ նրան Երեւանից հասցնում են Գորիս, որովհետեւ դատը Գորիսում է ընթանում: Չնայած կարող էին Երեւանում դատել եւ գոնե Գորիսի կալանավայրում պահել ու ամեն նիստից հետո նորից Երեւան չբերել, բայց առանց բենզինն ու այլ ծախսերը խնայելու` տանում-բերում են: Եվ սա ոչ միայն մարդուն տանջելու միջոց է, այլեւ չեն ուզում Գորիսի ՔԿՀ-ում թողնել, որպեսզի հանկարծ այնտեղ նրա համար բանտային քիչ թե շատ բարվոք պայմաններ չապահովեն: Առուշը պետք է խոշտանգվի, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանին ավելի շատ է «ցավեցրել»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...