Covid-19-ին բնորոշ ախտանիշները փոխվել են

Կորոնավիրուսին բնորոշ ախտանիշները փոխվել են: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Պշենիչնայան։
 

«Ախտանիշներն ավելի ու ավելի են սկսում նմանվել Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիային կամ գրիպին. հիվանդների ճնշող մեծամասնությունը նշում է քթից հոսքի, կոկորդի ցավի մասին, այնինչ հոտի և համի կորուստը հետին պլան է մղվում: Դեպքերի 30-50%-ի դեպքում հիվանդության սկզբում նկատվում է փորլուծություն, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի այլ խնդիրներ»,- պարզաբանել է նա:
 

Պշենիչնայան հավելել է, որ վիրուսն ունակ է աղիներում բազմանալ նույնիսկ հիվանդի ապաքինումից հետո։ Այն երբեմն հայտնաբերվում է վարակվելուց մի քանի ամիս անց:

Քաղաքականություն