Ադրբեջանցիները կրակել են ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. կա մեկ զոհ, երեք վիրավոր
Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչա...
ՀՀ-ն վերջ դրեց բանակցային գործընթացին. Ալիևը նշել է պատերազմի դրդապատճառները
«Հայաստանը սկսեց անընդունելի քայլերի դիմել և հայտարարություններ անել՝ վիրավորելու ադրբեջանցիների արժանապատվությունը՝ ասե...
Ստեփանակերտից դեպի Շուշի և Հայաստան ճանապարհը այս պահին փակ է. Հակոբյանը պատճառը գիտի
Ստեփանակերտից դեպի Շուշի եւ Հայաստան ճանապարհը այս պահին փակ է. Սպասում ենք բացվելուն. Պատճառը գիտեմ, սակայն չեմ գրի, քա...