ՀՀ-ն վերջ դրեց բանակցային գործընթացին. Ալիևը նշել է պատերազմի դրդապատճառները
«Հայաստանը սկսեց անընդունելի քայլերի դիմել և հայտարարություններ անել՝ վիրավորելու ադրբեջանցիների արժանապատվությունը՝ ասելով, որ «Ղարաբաղը Հայաստան է»։ ՀՀ-ն վերջ դրեց բանակցային գործընթացին։ Նաև սա էր, որ վիրավորեց մեզ»,֊ասել է Ալիևը՝ օկուպացված Շուշիում զինծառայողների հետ իր հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիներին վիրավորել է նաև Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության արարողության անցկացումը։
«Այս սատանայի որջը, որտեղ կազմակերպվել էր այս միջոցառումը, պատերազմի ժամանակ ավերվել է ադրբեջանական բանակի կողմից։ Խորհրդարանի տեղափոխումը Շուշի դարձավ հերթական ծաղրը մեր հանդեպ։ Հայաստանը սպառնում էր մեզ նոր հողերի գրավումով։ Դեռ ինչքա՞ն պետք է դիմանայինք։ Ինչ-որ մեկը նրանց պետք է դա՞ս տար, թե՞ ոչ։ Հազարավոր, տասնյակ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ, զինվորներ, սպաներ գցեցին հայերին անհուսալի դրության մեջ։ Հիմա հայերը հավերժ կապրեն պարտված ժողովրդի ու պետության խարանով»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչա...
Ստեփանակերտից դեպի Շուշի և Հայաստան ճանապարհը այս պահին փակ է. Հակոբյանը պատճառը գիտի
Ստեփանակերտից դեպի Շուշի եւ Հայաստան ճանապարհը այս պահին փակ է. Սպասում ենք բացվելուն. Պատճառը գիտեմ, սակայն չեմ գրի, քա...
Ծխախոտ օգտագործողները թեթև՞ են տանում կորոնավիրուսը․ Ավանեսյանը մեկնաբանում է
Հայաստանում ծխողների թվի նվազում չկա, Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ինչո՞վ է ս...