«Երուսաղեմում տեղ չկա պաղեստինցիներին սպասարկող ամերիկյան հյուպատոսության համար»
Իսրայելն ուժեղացրել է իր հակազդեցությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Երուսաղեմում պաղեստինցիների համար ԱՄՆ հյուպատոսությունը վերաբացելու ծրագրի դեմ՝ առաջարկելով, որ նման առաքելությունը պետք է լինի Արևմտյան ափում:
Ինչպես գրում է Reuters-ը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտգործնախարար Յաիր Լապիդը բողոքել են պաղեստինցիներին սպասարկելու համար Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսության բացման դեմ։
«Երուսաղեմում տեղ չկա ամերիկյան հյուպատոսության համար, որը սպասարկում է պաղեստինցիներին։ Երուսաղեմն Իսրայել պետության միակ մայրաքաղաքն է»,- ասել է Բենեթը Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Եթե ամերիկացիները ցանկանում են հյուպատոսություն բացել Ռամալլահում, մենք դրա հետ ոչ մի խնդիր չունենք... Երուսաղեմում ինքնիշխանությունը պատկանում է միայն մեկ երկրի՝ Իսրայել պետությանը»,- իր հերթին ասել է Լապիդը։
Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնն ուրախացրել էր իսրայելցիներին և զայրացրել պաղեստինցիներին՝ ԱՄՆ դեսպանատունն Իսրայելում Թել Ավիվից տեղափոխելով Երուսաղեմ:
Պաղեստինցիները ցանկանում են, որ Արևելյան Երուսաղեմը լինի իրենց ապագա պետության մայրաքաղաքը և, ուստի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը համարում են այդ ձգտումը խաթարող: Իսրայելը, որը գրավել է Արևելյան Երուսաղեմը 1967 թվականին, Երուսաղեմն անվանում է իր անբաժանելի մայրաքաղաքը։
Պաղեստինցիների հետ կապերը շտկելուն ձգտող Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կվերաբացնի հյուպատոսությունը, թեև ժամկետ չի նշել:
Մինչդեռ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի խոսնակը հայտարարել է.«Մենք կընդունենք միայն ԱՄՆ հյուպատոսությունը Երուսաղեմում՝ Պաղեստինի պետության մայրաքաղաքում: Դա այն էր, ինչ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր և պարտավորվել էր անել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ այսօր երեկոյան. ի՞նչ հարցեր են քննարկվել
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին տեղ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում կլինի. ՌԴ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է լինելու: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը...
Առնվազն երկու կետ, որով հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը. Վարդան Ոսկանյան
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվ...
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ. ՌԴ ՊՆ
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են 400 մարտական թռիչքներ: Այդ մասին հայտնե...