Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց Թայլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին Բաչկովին: Երկրորդ ռաունդում մրցավարները միաձայն առավելություն տվեցին թայլանդցի բռնցքամարիկին, իսկ 3-րդ ռաունդում վճռորոշ եղավ կողային մրցավարներից մեկի որոշումը, ինչի արդյունքում 3:2 հաշվով հաղթանակը շնորհվեց Թայլանդի ներկայացուցչին: Մարտից հետո Բաչկովը ցույց տվեց, որ զարմացած է մրցավարների որոշումից:
Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Չալոյանը հաղթանակ էր տարել ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը:
Նմանատիպ հոդվածներ
Բաչկովին հաղթանակ շնորհվեց. արդարությունը վերականգնվեց
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսա...
Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. հերթում՝ ադրբեջանցու հետ մենամարտն է
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակ տարավ ու դուրս եկ...
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկո...
Դավիթ Չալոյանը՝ բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը գերծանր քաշայինների եզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացու...