Դավիթ Չալոյանը՝ բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը գերծանր քաշայինների եզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և ցավալի պարտություն կրել մրցավարների որոշմամբ։
Գյումրեցի բռնցքամարտիկը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը, դարձել է գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին փոխչեմպիոնը: Ի դեմս Չալոյանի՝ Հայաստանը 12 տարվա մեջ առաջին ներկայացուցիչն ունեցավ ԱԱ-ի եզրափակչում։
Չալոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռովագայի նկատմամբ:
1/8 եզրափակչում Չալոյանը նույն՝ 4:1 հաշվով հաղթել էր կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ, իսկ ահա կիսաեզրափակչում Չալոյանը մենամարտել էր երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաևի դեմ և 5-0 հաշվով հաղթանակ տարել:
Նմանատիպ հոդվածներ
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկո...
Բաչկովին հաղթանակ շնորհվեց. արդարությունը վերականգնվեց
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսա...
Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկո...
Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. հերթում՝ ադրբեջանցու հետ մենամարտն է
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակ տարավ ու դուրս եկ...