Սաակաշվիլին դիմել է Վրաստանին ու հիշել Հայաստանն ու Փաշինյանին
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները զայրացրել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նա օրինակ է բերել հայ ժողովրդին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ իրեն նվաստացած է զգում, սաստիկ զայրացած է, և նման զգացողություն պետք է ունենա իրեն հարգող ցանկացած վրացի։ Նախկին նախագահը հորդորել է տապալել գործող իշխանությանը և պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին։
«Այդպես վարվեց մեր հարևան Հայաստանը։ Փաշինյանը պայքարում էր Իվանիշվիլիի տրամաչափի չորս օլիգարխի դեմ։ Այնտեղ նույնպես կեղծեցին ընտրությունները, բայց հայ ժողովուրդը, միևնույնն է, հաղթեց», - նշել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով` Հայաստանում մարդիկ փողոց դուրս եկան և բողոքեցին այնքան ժամանակ, մինչև բանդիտական կառավարությունը կոտրվեց, և արտահերթ ընտրություններ նշանակվեցին։ Սաակաշվիլին կարծում է, որ նման բան պետք է տեղի ունենա նաև Վրաստանում։
Երեկ Վրաստանում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը. ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ 20 համայնքներից 19-ում հաղթել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության թեկնածուները: Թեև իշխանության կուսակցությունը երկրորդ փուլում կենտրոնացրել էր բոլոր ռեսուրսները, այդուհանդերձ կարողացավ հաղթել շատ քիչ տարբերությամբ։
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրու...
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ կհարուցվի ու կենթարկվի պատասխանատվության
2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել...
Փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ...
Աշխարհում պարենային ճգնաժամ է սկսվում. Մեդվեդևը նշել է թանկացման մասին
Աշխարհում պարենային ճգնաժամ է սկսվում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը...