Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի, ինչպես նաև ԼՂ հակամարտության գոտու բոլոր ռազմական գործողությունների մասին։ Այս մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից։
Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար հրատապ խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ գերեվարված անձանց վերադարձին, ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը և կրոնական-մշակութային ժառանգության պահպանմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերին։
Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության հարցերին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
Արցախի, բանակի և ներքին անվտանգության հարցում տարբեր ընկալումներ ունեինք. Վանեցյանը՝ Փաշինյանի մասին
2019թ-ի ամռանն արդեն աշխատանքից ազատվելու որոշում ունեի, դրա մասին բազմիցս տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ արդեն սեպ...
Ռուսական բանակը շուտով Ս500 հրթիռային նորագույն համակարգ կունենա. Պուտին
ՌԴ բանակը շուտով Ս500 հրթիռային նորագույն համակարգ կունենա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի նախագա...
Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում արդեն երեքշաբթի
Թուրքական զինված ուժերը ծրագրում են երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում՝ ա...