Ռուսական բանակը շուտով Ս500 հրթիռային նորագույն համակարգ կունենա. Պուտին
ՌԴ բանակը շուտով Ս500 հրթիռային նորագույն համակարգ կունենա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
«Առաջիկա տարիներին զորքերին կմատակարարվեն ավելի քան 200 թռչող սարքեր ու 26 Ս350 և Ս400 զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև Ս500 հրթիռային նորագույն համակարգի առաջին սերիական նմուշը», - ասել է Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության ու ռազմաարդյունաբերական համալիր ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:
Պուտինը նաև ընդգծել է, որ Սոչիում ռազմական խորհրդակցությունների ձևաչափը թույլ է տալիս համակողմանի վերլուծել Ռուսաստանի պաշտպանունակության վիճակն ու անհրաժեշտության դեպքում ժամանակին շտկել բանակի ու նավատորմի արդիականացման ծրագրերը:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել ե...
Արցախի, բանակի և ներքին անվտանգության հարցում տարբեր ընկալումներ ունեինք. Վանեցյանը՝ Փաշինյանի մասին
2019թ-ի ամռանն արդեն աշխատանքից ազատվելու որոշում ունեի, դրա մասին բազմիցս տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ արդեն սեպ...
Բաքուն մտադիր է Պակիստանից գնել JF-17 Thunder կործանիչներ
Ադրբեջանը շահագրգռված է Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնել է այդ երկրում Ադրբե...