Ռուս հաքերները գողացել են համաշխարհային առաջնորդների, հոլիվուդյան աստղերի, միլիարդատերերի անձնական տվյալները. Daily Mail
Բրիտանական պարբերականի պնդմամբ՝ ռուսական տխրահռչակ Conti հաքերային խմբավորումը կանգնած է տվյալների գողության հետևում և պնդում է, որ հրապարակված տեղեկատվությունը, որը վերաբերում է Graff-ի մոտ 11 000 ամենաէլիտար հաճախորդներին, ներկայացնում է նրա գողացված ֆայլերի ընդամենը մեկ տոկոսը:
Հաքերները գողացել են համաշխարհային առաջնորդների, հոլիվուդյան աստղերի և միլիարդատերերի անձնական տվյալները՝ հսկայական «վիրտուալ կողոպուտ» կատարելով հեղինակավոր Graff ոսկերչական ընկերության վրա:
Այս մասին գրում է Daily Mail-ը:
Կիբերհանցագործներն արդեն 69 000 գաղտնի փաստաթղթեր են արտահոսել այսպես կոչված «դարք նետ», այդ թվում՝ Դոնալդ Թրամփի, Օփրա Ուինֆրիի, Դեյվիդ Բեքհեմի, սըր Ֆիլիպ Գրինի, Թոմ Հենքսի, Ալեք Բոլդուինի, Սեմուել Էլ Ջեքսոնի հետ կապված ֆայլեր։
Եվ ենթադրվում է, որ հանցագործները պահանջում են տասնյակ միլիոնավոր ֆունտ ստերլինգ՝ դադարեցնելու հետագա զգայուն տեղեկատվության հրապարակումը:
Գողացվել են փաստաթղթերը, ներառյալ հաճախորդների ցուցակները, հաշիվ-ապրանքագրերը, անդորրագրերը և վարկային նշումները: Դրանք կարող են անհարմար իրավիճակում դնել այն հաճախորդներին, որոնք, օրինակ, կարող են նվերներ գնած լինել գաղտնի սիրուհիների համար կամ որպես կաշառք վերցրել զարդեր:
Լոնդոնյան Graff-ը, որը հիմնադրվել է 83-ամյա Լոուրենս Գրաֆի կողմից, ասել է, որ տեղեկացրել է նրանց, ում անձնական տվյալները կարող են հասանելի դարձած լինել կիբերհանցագործներին:
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացնում են նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին. ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը...
Իսպանիայում ավանդական ցլավազքը դադարեցվել է. հերթական մահն է գրանցվել
Իսպանիայում կորոնավիրուսային համավարակից ի վեր առաջին անգամ անցկացվել է ավանդական ցլավազքի փառատոնը, որի ընթացքում ցլերի...
«Առաջարկում եմ սահմանել էպիկ իդիոտիզմի պետական հարկ». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․ «Առաջարկում եմ սահմանել էպիկ իդիոտիզմի պետական...
Հոսպիտալացման սպասողների թիվն օրեցօր ավելանում է․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Տրիաժ կենտրոն այցելությունը: «Այ...