Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել է, թե ինչու մինչ օրս 44-օրա պատերազմի քննիչ հանձնաժողովը չի ստեղծվել
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու մինչ օրս 44-օրա պատերազմի քննիչ հանձնաժողովը չի ստեղծվել։ Կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ այդ մասին մանրամասներ կան։
«Այսօր դե յուրե քննիչ հանձնաժողով դեռ ստեղծված չէ, ինչը կախված է նաև այն հանգամանքից, որ այդ հանձնաժողովի գործունեությւոնը կարող է 6 ամիս և +6 ամիս լինել։ Հետևաբար, մեկնարկը պետք է լավ նախապատրաստելուց հետո տալ, որպեսզի այդ ժամկետի մեջ տեղավորվենք»,–ասում է Փաշինյանը։
Մյուս կողմից, ըստ նրա, եթե պարզվի` այդ ժամկետի մեջ աշխատանքները չեն տեղավորվում, ստիպված կլինեն օրենսդրական փոփոխություններ կատարել ևս 2 վեց ամիսներ ավելացնելու նկատառումով։
Փաշինյանը հիշեցրել է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարվել է ամիսներ առաջ, սակայն քանի որ արտախորհրդարանակն ուժերի ներկայացուցիչներ են մասնակցելու, զոհվածների ծնողներից են մասնակից լինելու, անհրաժեշտ է ճիշտ ձևակերպումներ անել։
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է` պատերազմը կանգնեցնելու գինը 5+2 շրջան հանձնելն է. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպել է չորս ան...
Ռուսաստանը նորից սկսել է զորքեր փոխադրել դեպի ուկրաինական սահման
Ռուսաստանը նորից սկսել է զորքեր փոխադրել դեպի ուկրաինական սահման: Տեսանյութն արվել է վարորդների կողմից:
Երբ նախագահ ընտրելու ցանկությունը մեծ է. Մոսկվայում Ուզբեկստանի դեսպանատան մոտ կիլոմետրանոց հերթ է
Ուզբեկստանում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, քաղաքացիներն ընտրում են հանրապետության նախագահին։ Ընտրատեղամասերը բացվել են տեղակ...
Հռոմում Բայդեն-Էրդողան հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ
Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բ...