Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթանակ տարավ. բռնցքամարտի ԱԱ
Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած երկրորդ հայ բռնցքամարտիկը՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ևս հաղթանակ տոնեց: Նա բացահայտ առավելություն ուներ Մալին ներկայացնող Բաթիլ Աբդուլ Քարիմի նկատմամբ, որին երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց և մրցավարը դադարեցրեց մենամարտը:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հաղթանակ էր տարել նաև 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Իր առաջին մենամարտում նա առավելության էր հասել Թայվանը ներկայացնող Լի Յու Հունգի նկատմամբ:
Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգա 71 կգ քաշային Արման Դարչինյանը, որի առաջին մրցակիցը ղրղզ մարզիկ Ռուստամբեկ Նուրադինն է:
Նմանատիպ հոդվածներ
Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հայր կդառնա
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և վերջինիս ընտրյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Չինաստանը ներկայացրել է 2022 թվականի Օլիմպիական խաղերի մեդալների դիզայնը
Չինաստանը ներկայացրել է 2022 թվականի Օլիմպիական խաղերի մեդալների դիզայնը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 24 կետ ունեցո...
Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկո...
Բաչկովին հաղթանակ շնորհվեց. արդարությունը վերականգնվեց
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսա...