Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հայր կդառնա
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և վերջինիս ընտրյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակ կունենան:
Ֆուտբոլիստի ընտրյալը հղիության 12-րդ շաբաթում է։ Կրիշտիանուն հաստատող լուսանկար է հրապարակել սոցցանցում։
36-ամյա ֆուտբոլիստն արդեն չորս երեխա ունի։ 2010 թվականի հունիսին Ռոնալդուի ավագ որդին՝ Կրիշտիանու կրտսերը, ծնվել է փոխնակ մորից։
2017 թվականի հունիսի 8-ին մեկ այլ փոխնակ մայր նրա համար երկվորյակ է լույս աշխարհ բերել՝ դուստր Եվային և որդի Մատեոյին: Արդեն նոյեմբերի 12-ին լույս աշխարհ է եկել Կրիշտիանուի և Ջորջինայի դուստրը՝ Ալանա Մարտինը։
Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդակիր է (115 գոլ): Օգոստոսին Կրիշտիանուն «Յուվենտուսից» վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 9 պաշտոնական խաղում արդեն 6 գոլ է խփել։
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթանակ տարավ. բռնցքամարտի ԱԱ
Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած երկրորդ հայ բռնցքամարտիկը՝ 60 կգ քաշայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Չինաստանը ներկայացրել է 2022 թվականի Օլիմպիական խաղերի մեդալների դիզայնը
Չինաստանը ներկայացրել է 2022 թվականի Օլիմպիական խաղերի մեդալների դիզայնը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 24 կետ ունեցո...
Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. հերթում՝ ադրբեջանցու հետ մենամարտն է
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակ տարավ ու դուրս եկ...
Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկո...