Մամուլի վիճակը լավ է. ֆռում-ֆռում, հիշում եք ՀԺ-ն. ոչ ոք չի թաքցրել՝ Փաշինյանը խմբագիրն էր

Հայաստանում մամուլն այնքան ազատ է, որ մեր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մոտ բարեկամները ընդդիմադիր թերթերում են աշխատում: Սրանից ավել լավ ապացույցի կարիք չկա, որ Հայաստանում մամուլն ազատ է: Այս մասին ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանում մամուլը կախված է ոչ թե իշխանությունից, այլ՝ ընդդիմությունից.

«Մամուլի մի մասը, ըստ օդում կախված լուրերի, պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսային, մյուս մասը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ է փոխկապակցված: «7 օր» լրատվամիջոցն օրինակ որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՞վ կարող է ասել,ո՞նց կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ: Անընդհատ ասում եք՝ Հայկական ժամանակ, սա ևս մեկ ապացույց է, որ մամուլի վիճակը հիմա շատ լավ է,որովհետև անընդհատ հիշում եք ՀԺ-ն,որը Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է 20 տարի առաջ, երբ ընդդիմադիր ուղղությամբ լրագրող եք,ֆռում-ֆռում եք՝ անընդհատ ՀԺ»,-ասաց Ռուբինյանը և նշեց, որ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփխությունների նատակը՝ մամուլն ավելի ազատ դարձնելն է՝ տարբեր քաղաքական շրջանակներից, օլիգարխիայից և թշնամական ազդեցությունից:

Քաղաքականություն