Քաղաքականություն

Էդգար Ղազարյան․ «Քաղաքական բռնաճնշումները շարունակվում են մեր ընտանիքի նկատմամբ»

Էդգար Ղազարյան․ «Քաղաքական բռնաճնշումները շարունակվում են մեր ընտանիքի նկատմամբ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը հայտնել է, որ իր ընտանիքի նկատմամբ, իր խոսքով, քաղաքական ճնշումներ են իրականացվում։



Նա նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով իր քույրը՝ Լիլիթ Ղազարյանը, ստացել է աշխատանքից ազատվելու պահանջ։ Նրա հրաժարվելուց հետո, ըստ Ղազարյանի, նա հեռացվել է աշխատանքից։



Ղազարյանի խոսքով՝ որոշումը կայացվել է Դեղերի փորձագիտական կենտրոնի ղեկավար Արայիկ Բաղրյանի միջոցով, ինչն, ըստ նրա, «ճակատագրի հեգնանք է»։



Նա ընդգծել է, որ Լիլիթ Ղազարյանը ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետ է՝ աշխատելով ավելի քան 30 տարի, իսկ վերջին 22 տարին՝ փոխտնօրենի պաշտոնում։



Էդգար Ղազարյանը պնդում է, որ իր քրոջ ազատման պատճառը իր քաղաքական գործունեությունն է՝ նշելով, որ նա երբևէ հրապարակային քաղաքական հայտարարություններով հանդես չի եկել։



Իր գրառման ավարտին նա հայտարարել է, որ «գալու է արդարության վերականգնման ժամանակը» և որոշ անձանց «հաջորդ գտնվելու վայրը կարող է լինել միայն «Աբովյան» հիմնարկը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250