Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել մասնակցելու Եկատերինբուրգի ֆորումին․ նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը ռուս գործընկերոջից հրավեր է ստացել մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին։
Նախարարությունից նշում են, որ մամուլում տարածված տեղեկությունները նրա ենթադրյալ գործուղման վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, իսկ հրապարակումների մի մասը հիմնված է ենթադրությունների վրա։
«Սա է միակ փաստը։ Մյուս հատվածները հեղինակի կողմից ներկայացված ենթադրություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Ընդգծվում է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս թեմայի վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթը տարածվել էր տեղեկություններ, թե Գևորգ Պապոյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով մասնակցության հնարավորություն Եկատերինբուրգի ֆորումին։
Ըստ այդ հրապարակման՝ նախարարի այցի նպատակներից մեկը Հայաստանից արտահանման խնդիրների և ռուսական սանկցիաների հարցերի քննարկումն էր, սակայն մինչ այդ պահը, ըստ նույն աղբյուրի, նամակին պատասխան չէր տրվել, ինչի շուրջ ներկայացվել էին նաև տարբեր մեկնաբանություններ։
Այսինքն՝ ըստ հրապարակումների, պարզ է դառնում, որ Գևորգ Պապոյանը ոչ թե նամակ է ուղարկել և խնդրել մասնակցություն այդ ֆորումին, այլ ինքն է հրավեր ստացել :
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
«Ազիմուտ» ավիաընկերությունը ահազանգում է Ռուսաստանում ավիավառելիքի ճգնաժամի մասին
Ռուսաստանում ավիավառելիքի սուր ճգնաժամ է, որի պատճառով չվերթերի իրականացումը այլևս տնտեսական առումով նպատակահարմար չեն հ...
Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում սահմանափակվել է բենզինի վաճառքը
Ռուսաստանում շարունակվում է վառելիքային ճգնաժամը․ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել նաև եր...
Պեսկով․ Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտր...
