Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ Մելքոնյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշել է, որ ինքը (Գագիկ Մելքոնյանը) 3 տարի առաջ փորձել է միջնորդել, որ տեղի ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Բ-ի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որպեսզի առկա տարաձայնությունները հարթվեն։ Միջնորդության համար, ինչպես նա է ասել, դիմել է նաև Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանին։ Վերջինս էլ համաձայնվել է այդ խնդրով դիմել Վեհափառ Հայրապետին։
Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Փաշինյանը համաձայն է եղել, համաձայնվել է նաև Վեհափառ Հայրապետը, սակայն մեկ օր անց Կաթողիկոսը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ մինչև դպրոցներում չվերականգնվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ինքը չի հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Գագիկ Մելքոնյանը նաև նշել է, որ իբրև Ամենայն Հայոց Հայրապետին ուղղորդել են, որ ինքը հրաժարվի հանդիպումից։
Նման հանդիպման առաջարկ արդյո՞ք ստացել է Ամենայն Հայոց Հայրապետը, թե՞ Գագիկ Մելքոնյանն ուղղակիորեն հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։
Օրաթերթի այս հարցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը փոխանցել է հետևյալը․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպմանը դեմ չի եղել։ Ինչ վերաբերում է հարցազրույցի մնացյալ հատվածին, ապա դրանում տեղ գտած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Աղավաղված տեղեկատվություն և կեղծ թեզեր են, որ շրջանառվում են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից»։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...