Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է դատական համակարգում սպասվող աղմկոտ զարգացումների թեման։ Իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ կաշառքի գործով հերթական դատավորի ձերբակալություն լինի, ընդ որում՝ խոսակցությունները վերաբերում են հենց Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկին։
Օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ուսումնասիրում են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ քննված մի շարք գործերի հանգամանքներ, ինչպես նաեւ դրանց շրջանակում կայացված դատական ակտերը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ուշադրության կենտրոնում հայտնված դատավորի գործունեության վերաբերյալ իրականացվում են օպերատիվ եւ քննչական բնույթի գործողություններ։
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգում մեկնարկել են ստուգողական գործողություններ դատական համակարգի որոշ ներկայացուցիչների մասով։ Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական կոշտ հայտարարությունը, որը հնչեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ասում եմ՝ թող բոլորն իրենց հաշիվ տան, թե ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու եւ դատվելու են։ Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, երբ լինեն այդպիսի քրեական գործեր»,- հայտարարել էր Փաշինյանը։
Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի այդ հայտարարությունից հետո իրավապահ մարմիններում զգալիորեն ակտիվացել են դատավորների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները։
Սպասվում են կալանավորումներ»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...