Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիսում՝ Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ, հունիսի 25-ի առավոտյան 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությանը (JMA), The Washington Post-ի հաղորդմամբ:
Սկզբում երկրաշարժի ուժգնությունը գնահատվել էր 6,9 մագնիտուդ, սակայն հետագայում այն վերանայվել է մինչև 7,2։ Երկրաշարժի օջախը գտնվել է 44 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումներն առավել ուժեղ զգացվել են Աոմորի պրեֆեկտուրայի խաղաղօվկիանոսյան ափամերձ հատվածներում, ինչպես նաև Տոկիոյում։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա։
Նախնական տվյալներով՝ զոհեր կամ խոշոր ավերածություններ չեն արձանագրվել։ Սակայն որոշ շրջաններում վնասվել են շենքեր, դադարեցվել են արագընթաց գնացքների մի շարք երթուղիներ, գրանցվել են վերելակներում մարդկանց արգելափակման և ճանապարհատրանսպորտային միջադեպերի դեպքեր։
Իշխանությունները շարունակում են գնահատել երկրաշարժի հետևանքները։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Auroranews-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստա...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է...