Թրամփը կմասնակցի Էրդողանի նախաձեռնած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նրա նկատմամբ հարգանքից ելնելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ հիմնականում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերի և նրա նկատմամբ հարգանքի պատճառով։
Այս մասին նա ասել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ընթացքում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
«Չեմ կարծում, թե կգնայի, եթե նախագահ Էրդողանը չհյուրընկալեր այն Թուրքիայում», - նշել է Թրամփը՝ հավելելով, որ «մարդկանց մեծամասնության համար» ինքը չէր մասնակցի այդ միջոցառմանը։
ԱՄՆ նախագահը նաև դժգոհություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, իր գնահատմամբ, բավարար աջակցություն չեն ցուցաբերել Վաշինգտոնին Իրանի հետ կապված հակամարտության ընթացքում։
Թրամփի խոսքով՝ Էրդողանի անձնական խնդրանքն է եղել, որ նա մասնակցի գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ն պետք է այնտեղ լինի»։
Նա նաև բարձր է գնահատել այն փաստը, որ Թուրքիան չի միջամտել Իրանի դեմ ընթացող հակամարտությանը՝ նշելով, որ նույն կերպ չեն միջամտել նաև Չինաստանն ու Ռուսաստանը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...