Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետները չեն բացառում մեծ թվով զոհերի և լայնածավալ ավերածությունների հավանականությունը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ նախնական գնահատականներով զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։ Գերատեսչության գնահատմամբ՝ աղետը կարող է ունենալ լայնամասշտաբ հետևանքներ։
Պաշտոնական տվյալներ զոհերի և տուժածների մասին դեռևս չեն հրապարակվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ մայրաքաղաք Կարակասում մի շարք շենքեր փլուզվել են։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն սահմանելու մասին։ Նա նաև հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով պատճառված վնասների պատճառով փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թռամփը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատրաստ լինել արագ արձագանքման։
«Երկու հզոր երկրաշարժ հենց նոր հարվածել են Վենեսուելայի ժողովրդին։ ԱՄՆ-ը պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել։ Ես մեր կառավարության բոլոր ծառայություններին հանձնարարել եմ պատրաստ լինել արագ գործելու», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Auroranews-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստա...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
Հրապարակվել է Բրազիլիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի մեկ այլ տեսագրություն, որտեղ ատրակցիոնի կազմակերպիչները մ...