Քաղաքականություն

Չավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հեռանալ. Deutsche Welle

Չավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հեռանալ. Deutsche Welle
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն սպառնացել է հեռանալ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացավ «պերսոնա նոն գրատա» հայտարարել արեւմտյան 10 դեսպաններին, ովքեր կոչ…

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն սպառնացել է հեռանալ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացավ «պերսոնա նոն գրատա» հայտարարել արեւմտյան 10 դեսպաններին, ովքեր կոչ էին արել ազատ արձակել բանտարկված բարերար Օսման Քավալին: 

Deutsche Welle-ն նշում է, որ Չավուշօղլուն, ով գտնվում էր Հարավային Կորեայում, երբ Էրդողանը հայտարարություն արեց անցյալ շաբաթ օրը, հորդորել է նրան հետաձգել որոշումը մինչեւ կառավարության նիստը՝ դեմ առ դեմ զրուցելու համար:

«Եթե դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն, ես ստիպված կլինեմ լքել նախարարությունը»,- ասել է Չավուշօղլուն Էրդողանին։ Նախագահը պատասխանել է, որ ոչինչ չի կարող անել։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները միջամտել են՝ նախազգուշացնելով երկրների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վրա որոշման ազդեցության մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի: Նրանք փորձում են փոխզիջում գտնել։

Էրդողանի սպառնալիքը հայտնվեց ամբողջ աշխարհի պարբերականների առաջին էջերին, իսկ թուրքական լիրան նախօրեին ընկավ պատմական նվազագույն մակարդակի: Նույն օրն ավելի ուշ ԱՄՆ կառավարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ այն հավատարիմ է այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին:


 

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250