Ալեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառները, հիմնական մասնակիցներն ու այն հարցերը, որ բաց են մնացել, հանրությունը գիտի:
«Մենք բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սիմոնյանը նշեց, թե այսօր էլ վտանգներ տեսնում է: Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն՝ նա ասաց, թե ինքը պաշտոնյա է ու իրավունք չունի որևիցե հայտարարություն անել, որը կարող է իր մեջ մեղադրանք պարունակել ու հետագայում կարող է ազդել իրավական պրոցեսների վրա:
«Բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում, ու մենք այսօր խնդիր ունենք՝ հասկանալու պատճառներն ու այն դրդողներին, այն մարդիկ, ովքեր այդ ամենից քաղաքական շահ են ունեցել, իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի ու ես չեմ կարծում, որ ես իրավասու եմ հիմա բարձրաձայնել այդ մասին», - ասաց ԱԺ նախագահը:
Հարցին՝ Մեղրիի փոխանակման հետ կապ ունե՞ր հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Սիմոնյանն արձագանքեց. «Չեմ բացառում, իմ կարծիքն է, ես չեմ բացառում, որ այն իրավիճակը, որ մենք ունենք՝ պատերազմի հետ կապված, սկսվել է հենց հոկտեմբերի 27-ին, որովհետև, եթե չլիներ հոկտեմբերի 27, մենք այսօրվան չէինք գա»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Սահմանային իրավիճակը խառն է. Սասուն Միքայելյանի կոչը
Սահմանային իրավիճակը խառն է, պարզ է՝ ոչ բարվոք է, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ պատգամավորը՝ վարչապետին
«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի հետևանքներով․ Դուք էլ մինչև պատերազմը հայտարարում էիք, որ առանց Արցախի չկա Հա...
Ալիևն ու Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» հիմքն են դրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոմոբիլային ճանա...