Հասարակություն
Նույնիսկ Քոչարյանի օրոք խոսքի ազատության նման բռնաբարում չի եղել, ինչպես այսօր ԱԺ-ում. Արմեն Խաչատրյան
Նույնիսկ Քոչարյանի օրոք խոսքի ազատության նման բռնաբարում չի եղել, ինչպես այսօր խորհրդարանում: Այս մասին «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։
Նրա համոզմամբ, պատգամավորին քաղաքական ելույթի համար ձեռքերը ոլորած ամբիոնից հեռացնելը անթույլատրելի է։
Նա հիշեցրեց, որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ վիրավորական, սուր և նույնիսկ անթույլատրելի ժեստերով ելույթներ էր ունենում, բայց իշխանությունը նրան հանգիստ լսում էր և որևէ մեկը նրան չէր հեռացնում դահլիճից։
Խաչատրյանը խոսեց նաև ՏԻՄ ընտրությունների մասին՝ նշելով, թե դրանք ինչպես և համապետական ընտրությունները զրկված են քաղաքական բովանդակությունից և դիսկուրսից, իսկ պայքարը հիմնականում ընթանում է կլանների և իշխանիկների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5