ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Ford Transit-ը դուրս գալիս երթևեկելի գոտուց և բախվում պատին. վարորդի ցուցմունքը ըստ կադրերի կեղծ էր
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում Ford Transit-ի վարորդը դուրս գալիս երթեևեկելի գոտուց և բախվում դեղատան և խաղալիքների խանութ-սրահի դռներին՝ վնասելով դրանք։ Դեպքի վայրում վարորդը հայտնել էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն տեսախցիկի արձանագրած կադրերում հերքվում է այդ ամենը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել էին խոշոր չափի նյութական վնաս։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը Երասխ գյուղում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այ...
Բեռնատարը բախվել է գնացքին. մեքենայի վարորդը մահացել է, լոկոմոտիվը և 14 վագոն դուրս են եկել ռելսերից
Անդրբայկալյան երկաթուղու տվյալներով՝ Ամուրի շրջանում բեռնատարը բախվել է գնացքին, մեքենայի վարորդը մահացել է, լոկոմոտիվը...
Պայթյուն Երևանում. Բաց բաժնետիրական ընկերության փոխտնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցա...
Ինքնաթիռում՝ հենց թռիչքի ժամանակ, ուղեւոր է մահացել
Հոկտեմբերի 22-ի երեկոյան Սոչիից Յարոսլավլ մեկնող ինքնաթիռում ուղեւոր է մահացել։ Այս մասին հայտնում է Gazeta․Ru-ն: Ականատ...