Ադրբեջանցի պաշտոնյան ԵԱՀԿ ԽՎ ղեկավարից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը
Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելթի հետ Աթենք կատարած այցի ժամանակ բողոք է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինի օգտագործման դեմ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄՄ-ի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդմիշտ մտել է պատմության մեջ. Ադրբեջանի եւ տարածաշրջանի համար նոր փուլ է սկսվել: Սա վերականգնման եւ շինարարության փուլն է»,- ասել է նա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ, այս տարվա հուլիսին նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանում է սահմանվել։ Այդ հրամանագրով ստեղծվել են երկու նոր շրջան՝ Ղարաբաղի տնտեսական շրջան եւ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը:
Հավանաբար, ըստ Գաֆարովայի տրամաբանության, այժմ հակամարտությունը պետք է կոչվի «արեւելազանգեզուրյան-ղարաբաղյան»: Իրականում նման դեմարշներով ադրբեջանական կողմը ճանապարհ է հարթում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջի համար, ինչի կապակցությամբ Բաքուն արդեն մի քանի տարի է, ինչ արտահայտում է իր դժգոհությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...