Մհեր Գրիգորյանը, Օվերչուկն ու Մուստաֆաևը Մոսկվայում հանդիպել են
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը:
Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:
Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել 3+3 ձևաչափի գործարկմանը. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի շուտափույթ գործարկումը Անդր...
Պուտինը հայտնել է, թե որ հարցում համաձայն չէ Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բ...
Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս օգտագործել պաշտոնյային հարիր բառապաշար. Թագուհի Թովմասյան
Այսօր առավոտից կապի մեջ եմ Գեղարքունիքի մարզի ձկնորսների հետ. ձկնորսներն իրենց խաբված են զգում ու ճարահատյալ փակեցին Երև...
Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են
«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը...