Քաղաքականություն

Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են

Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են
«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է նաև Տիգրան Արզաքանցյանը: «Այո, իրոք…

«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է նաև Տիգրան Արզաքանցյանը:
 

«Այո, իրոք կալանք է դրված իմ բանկային հաշիվների վրա: Բայց թույլ տվեք չմեկնաբանել դա»,-ասել է Արզաքանցյանը:
 

Գործարարը նաև հաստատել է, որ իր սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել, սակայն դրանք, Արզաքանցյանի պնդմամբ «կրել են հերթական բնույթ»:
 

Լրատվամիջոցը գործարարից հետաքրքրվել էր, թե նկատի ունենալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի մի մասը վարչապետի աշխատակազմին նվիրելու նախատիպը՝ նման առաջարկի դեպքում որո՞նք կլինեն իր քայլերը, նա պատրաստակամություն էր հայտնել՝ իր սեփականություն հանդիսացող ընկերությունների բաժնեմասերի մի մասը ևս նվիրաբերել Կառավարությանը, եթե առաջարկը վերաբերի բոլոր ընկերություններին։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս օգտագործել պաշտոնյային հարիր բառապաշար. Թագուհի Թովմասյան

Այսօր առավոտից կապի մեջ եմ Գեղարքունիքի մարզի ձկնորսների հետ. ձկնորսներն իրենց խաբված են զգում ու ճարահատյալ փակեցին Երև...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250