Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:
Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ Խաթիբզանդեն հայտարարություն էր արել օրեր առաջ՝ նշելով, որ Ալիևի հայտարարություններն անհիմն են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Փաշինյանի աշխատակազմը խախտել է օրենքը․ պատգամավոր
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ դիմած մի...
Մհեր Գրիգորյանը՝ սահմանին գազի գնի ու ՀՀ տարածքում գործող սակագնի մասին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ գազի գնի շուրջ բանակցությունները անընդհատ շարունակվող պրոցես է։«Իրական...
Ինչպես է Ֆրանսիան արձագանքել ԱԳՆ-ն իր դեսպանի հետ կապված Մինսկի որոշմանը
Փարիզն անհիմն է որակել Մինսկի՝ Ֆրանսիայի դեսպանի նշանակման համաձայնությունը հետ կանչելու որոշումը և հայտարարել «Ֆրանսիայ...