Մհեր Գրիգորյանը՝ սահմանին գազի գնի ու ՀՀ տարածքում գործող սակագնի մասին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ գազի գնի շուրջ բանակցությունները անընդհատ շարունակվող պրոցես է։
«Իրականության մեջ դա չի ընդհատվում ու այս պահին էլ ընթանում է։ Կարող եմ մեկ բան ասել՝ ըստ էության, սահմանին գազի գնի հետ կապված ու ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև 2019 թվականից ծանր ու երկարատև բանակցությունների մեջ ենք եղել, կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը ու որոշակի իմաստով համաձայնեցրել ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է։
«Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ, բոլոր ներդրումները, որ իրականացվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն 2013 թվականի համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն։ Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ ու խոշոր ներդրում է, բայց դա այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը պայմանավորված է 2013-ի համաձայնագրով, այդ հարցը մնացել է օրակարգում ու շարունակվում է քննարկվել։
Եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված, չնայած, գիտեք, որ աշխարհում գինն առնվազն 940 դոլարի է հասել մեր 165-ի պարագայում, բայց, նույնիսկ այդ պարագայում, խնդիրներ չեն առաջանալու մոտակա տեսանելի ժամանակահատվածում, եթե մեզ հաջողվի 5-րդ էնեգաբլոկի հետ կապված լուծումներ գտնել ու աշխատանքի այնպիսի օպտիմալ ռեժիմ գտնել, որը կապահովի 2013 թվականի համաձայնագրից բխող տրամաբանությունը», - ասաց Հայաստանի փոխվարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Պարտվել եմ հեղափոխությունը տապալած քաղաքական ուժին և օրեցօր արմատացող առուշանյանական կլանին․ Նարե Հովհաննիսյան
Հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրած Նարե Հովհա...
Փաշինյանի աշխատակազմը խախտել է օրենքը․ պատգամավոր
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ դիմած մի...
Բայրամովի նոր հայտարարությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար առաջնային է եղել «իր տարածքների ազատագրումն ու ի...