Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել

Վարանդայի (Ֆիզուլի)  օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պետական ավիափոխադրող AZAL ավիաընկերության հաղորդագրությունը։ 

Հաղորդվում է, որ Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիան Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի համար հատկացրել է հատուկ եռատառ տարբերանշան՝ FZL, ավելի վաղը օդանավակայանը հաստատվել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։ 

Այդպիսով, ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, «միջազգային բարձր չափանիշներով կառուցված Ֆիզուլիի օդանավակայանը», որը «կարող է ընդունել ցանկացած տիպի օդանավ», «բաց է միջազգային թռիչքների համար»։ 

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երկրի նախագահի հանձնարարությամբ առաջիկայում միջազգային օդանավակայաններ կկառուցվեն նաեւ Զանգիլանի եւ Լաչինի շրջաններում։ 

Վարանդայից (Ֆիզուլի)  բացի Ադրբեջանում վեց միջազգային օդանավակայան կա՝ Բաքվում, Գյանջայում, Նախիջևանում, Գաբալայում, Լյանքարանում, Զագաթալայում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ