Մանրամասներ բետոնե փլվածքի տակ մնացած 9-ամյա տղայից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 00։10-ին, Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի էր ունեցել փլուզում, որի հետևանքով 9-ամյա երեխա էր մնացել փլատակների տակ:
Վերջինս սովորում էր Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցում: Դպրոցի ֆեյսբուքյան էջը ցավակցական խոսք է ուղղել երեխայի ընտանիքին և մտերիմներին:
«Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի տնօրենությունը, ուսուցչական և աշակերտական կազմը վշտակցում է դպրոցի սան Էդուարդ Ենգոյանի անժամանակ մահը, ցավակցում ծնողներին ու հարազատներին՝ անդառնալի կորստի համար։
Մեր սիրելի, ընկերասեր, բարի, ուրախ, չարաճճի, Էդուարդը միշտ կմնա ուսուցիչների և ընկերների հոգում ու մտքում»,-գրված է դպրոցի ֆեյսբուքյան էջում։
Նմանատիպ հոդվածներ
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել քաղաքացիների մուտքը՝ ժամանցի վայրեր, ռեստորաններ, համերգասրահներ՝ առ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
Այսօր արցախցին սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում. Թաթոյանը մանրամասնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին,...
Հայտնի է, թե քանի երթուղի կսպասարկեն Երևան բերված նոր ավտոբուսները
Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են: «Ար...