Թուրքական մասնավոր ինքնաթիռն ի՞նչ նպատակով էր վայրէջք կատարել Երևան. 168.am
168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել:
Կայքը փորձել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:
Կոմիտեից մեզ առաջարկել էին հարցը գրավոր ուղարկել, ինչը և արվել էր:
Մեկ շաբաթ անց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացվել է հարցադրման պատասխանը, ուղարկված գրության մեջ ասվում է.
«Ի պատասխան 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին թուրքական «VIZYON HAVACILIK» ավիաընկերության կողմից CESSNA CITATION XLS տիպի օդանավով իրականացվել է Անկարա-Երևան-Բոդրում ուղղությամբ բիզնես չարտերային չվերթ:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն չվերթով դեպի Երևան ուղևոր չի փոխադրվել, իսկ Երևանից փոխադրվել է երկու օտարերկրյա քաղաքացի»:
Թուրքիայից Հայաստան մեր օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան կարող են իրականացվել:
Իսկ թե այդ բիզնես չարտերային չվերթը որևէ կապ ունի՞ ՀՀ-Թուրքիա «ներդրումային» հարաբերությունների ձևավորման կամ Փաշինյանի կողմից նշմարվող թուրքական ազդակների հետ, ժամանակը ցույց կտա:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
Հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշ...
Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն...
Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են...