Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։
Ի սկզբանե տարածեցին ինֆորմացիա, թե հենց հոկտեմբերի 1-ից տեսչական մարմնի օգնությամբ կսկսվեն «ռեյդեր»` կպահանջեն գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ եւ 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստի տեղեկանք, իսկ չունեցողներին միանգամից կսկսեն պատժել:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ օրենքի պահանջը սխալ են մեկնաբանել՝ թեստի արդյունք ցույց տալու պարտավորությունը ծագում է միայն հոկտեմբերի 14-ից հետո: Բայց սեպտեմբերի վերջին օրերին հազարավոր աշխատողներ արդեն թեստեր են հանձնել՝ 7-15 հազար դրամ վճարելով, եւ հիմա սպասում են, որ պետությունը պետք է լուծում գտնի, կոմպենսացնի իրենց վնասը։ Իսկ որոշ իրավաբաններ էլ պնդում են, որ պարտադիր թեստավորումը պետք է անվճար արվեր` պետության հաշվին:
Ի դեպ նրանք դիմել են վարչական դատարան եւ ՍԴ, եւ չի բացառվում, որ դատարանը կասեցնի այս հրամանի կատարումը, մինչեւ վերջնական որոշում կայացնելը»:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
Հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշ...
Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են...
Թուրքական մասնավոր ինքնաթիռն ի՞նչ նպատակով էր վայրէջք կատարել Երևան. 168.am
168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր...