Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել․ նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթեւեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
«Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչեւ ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են անցակետի հատվածը»,- ասել է նա: «Երեկ պետք է գնայի Որոտան՝ հերոս նահատակի հուշարձան օրհնելու, պարզվեց՝ տասը րոպե ուշացել եմ, արդեն թույլատրել են, ստիպված եմ եղել 50 րոպե կանգնած սպասել, մինչեւ ժամը լրանա»։
Լուսանկարը հին է:
28.12.20 Գորիսի համայնքապետ՝ Մենուա Հովսեփյանի ուղիղ եթերից
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
Հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշ...
Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն...
Թուրքական մասնավոր ինքնաթիռն ի՞նչ նպատակով էր վայրէջք կատարել Երևան. 168.am
168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր...