«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի մի մասը կկառավարվի վարչապետի աշխատակազմի կողմից. Lurer
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը:
Այս մասին Lurer.com-ը տեղեկացել է Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։
«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- ասված է քվեարկության ներկայացված հարցի հիմնավորման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...